
Քաղաք կոչվածը ոչ թե շենք-շինությունների կույտ է, այլ ենթակառուցվածքների ամբողջություն, և 1-ին հերթին՝ տրանսպորտային: Երևանում վերջին մի քանի տարում եթե որևէ բան է արվում այդ ուղղությամբ, ապա ավելի լավ է՝ չարվեր: Երեկ, օրինակ, ավելի քան երեք քառորդ ժամ սպասել եմ թիվ 53 ավտոբուսին ու այդպես էլ չսպասելով՝ նստեցի մեկ այլ համարի ավտոբուս: Նախկինում դա թիվ 123 միկրովատոբուսային երթուղին էր ու որևէ խնդիր չառաջացնող: Նույնն, օրինակ, թիվ 42 ավտոբուսն է. երբ թիվ 82 միկրովատոբուսն էր այդ գծում՝ երևի լավագույններից մեկն էր, իսկ հիմա... Որքան հիշում եմ՝ նույնիսկ վարորդներն են դժգոհ այդ փոփոխությունից՝ ուր մնաց բնակիչները... Մի խոսքով, քաղաքապետ ունենք՝ աշխարհը չունի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201256281000000?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



