Emedia.am-ը գրում է.

Մահացել է դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը ﴾Ելենա Տեր-Հովհաննիսյան﴿: Նա ծնվել է 1926 թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն է:

1948 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968 թ-ից դասավանդում է նույն ինստիտուտում, պրոֆեսոր է: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1947 թ. և 1956 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մեդալով: Լավագույն թատերական դերերից են Գոներիլ Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա Չեխովի «Բալենու այգին», Լիզա Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել է կինոյում «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել