Լոս Անջելեսում կայացավ կինոարվեստում և ամբողջ աշխարհում ամենասպասված մրցանակաբաշխությունը՝ «Օսկարը»: Հոլիվուդյան աստղերն այս երեկո առանձնահատուկ շքեղ և շլացուցիչ տեսք ունեին: Այս հոդվածում ներկայացված են երեկոյի ամենագեղեցիկ և նորաձև աստղային զույգերը, ովքեր դարձան կարմիր գորգի իրական զարդը:
Մեթյու ՄքՔոնահի և Կամիլլա Ալվես 
Լավագույն դերասան անվանակարգում հաղթանակած Մեթյու ՄքՔոնահին կարմիր գորգին հայտնվեց իր գեղեցկուհի կնոջ՝ Կամիլլա Ալվեսի հետ ձեռք ձեռքի բռնած: Սուպերմոդելն ամուսնուն ուղեկցում է բոլոր կարևոր միջոցառումներին: Աստղերը հագուստը ընտրելիս նախապատվությունը տվել էին նուրբ երանգներին և, անկասկած, չէին վրիպել: Կարմիր գորգի վրա զույգն անչափ համահունչ տեսք ուներ:
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի 


Չեննինգ Տատում և Ջեննա Դևան 
Օլիվիա Ուայլդ և Ջեյսոն Սուդեյքս 

Էմի Ադամս և Դարրեն լե Գալլո
Ուշադրության կենտրոնում էին նաև Էմի Ադամս և Դարրեն լե Գալլո զույգը: Էմին լավագույն դերասանուհի անվանակարգի հավակնորդներից մեկն էր: Զույգը շատ պոզիտիվ տրամադրություն ուներ:

Քրիստիան Բայլ և Սիբի Բլաժիչ
Քրիստիան Բայլը և Սիբի Բլաժիչը նույնպես համարվեցին երեկոյի լավագույն զույգերից մեկը: Զույգը նաև Հոլիվուդի ամենաամուր միություններից մեկն է: Բեյլն ու Բլաժիչն արդեն 14 տարի երջանիկ ամուսնություն են վայելում:
Ուիլլ Սմիթ և Ջադա Փինքետտ-Սմիթ
Անհնար է չնշել Ուիլլ Սմիթ և Ջադա Փինքետտ-Սմիթ հիասքանչ զույգին: Հայտնվելով «Օսկարի» կարմիր գորգի վրա՝ հոլիվուդյան ամենաամուր ամուսնական զույգը վերջանականորեն հերքեց բոլոր լուրերն իրենց բաժանության մասին:



