Panorama.am-ը գրում է.
«Այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում բռնության, ծայրահեղականության դրսևորում էր և որևէ կապ չուներ դեմոկրատական գործընթացների հետ: «Մայդան»-ի զանգվածը դեռ Ուկրաինա չէ և նրա ձևավորած իշխանությունը դուրս է օրենքից: Այն ինչ տեղի ունեցավ ու ինչին ականատես դարձանք` հակասահմանադրական է»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք Ուկրաինայում տեղի ունեցող գործընթաց, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Ի դեպ, Կարինե Աճեմյանը փետրվար ամսին, մասնավոր այցով գտնվել է Կիևում ու ականատեսի աչքերով տեսել այն, ինչ տեղի է ունեցել «Մայդան»-ում ու առհասարակ Ուկրաինայում:
«Ամենասարսափելին այն է, որ ձևավորված կառավարությունը չի պատկերացնում, թե ինչպես երկիրը պետք է դուրս բերի քաոսից, չի պատկերացնում այն քայլերի հաջորդականությունը, ինչը թույլ կտա երկիրը դուրս բերել ճգնաժամից:
Ուկրաինայում տեղի ունեցածը ողբերգությունն էր, ինչն այդ երկրին 30-40 տարով հետ շպրտեց: Ու այս պարագայում արդեն կարևոր էլ չէ, թե Յանուկովիչը քաղաքական կամ բարոյական հարթությունում ինչ գործունեություն էր ծավալում, նման ճանապարհով իշխանության չեն հասնում»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքերով, Ռուաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միակն նպատակը պետք է լինի այդ երկրում կայունության և խաղաղության ապահովումը, այդ տեսանկյունից, ՌԴ-ի քայլերը Ղրիմում լրիվ սպասելի ու ընկալելի էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ