Yerevannews.am-ը գրում է.

ԱԺ-ում այսօր գումարվել է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որում ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու անդամները:  Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ՀՀԿ-ից, բացի Դավիթ Հարությունյանից, մասնակցում են նաև Գագիկ Մինասյանը Վարդան Այվազյանը և Խոսրով Հարությունյանը,  ԲՀԿ-ից՝ Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից Արամ Մանուկյան, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյան, ՕԵԿ-ն էլ կներկայացնի Հովհաննես Մարգարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել