Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սևաստոպոլ քաղաքը հնարավոր է ընդգրկվի Ղրիմի կազմում։ Այդ մասին հայտնել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը։

Սևաստոպոլը կարող է մտնել Ղրիմի կազմի մեջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: «Խորհրդարանը պատրաստ է քննարկել ինքնավարության կազմի մեջ Սևաստոպոլի մտնելու նախաձեռնությունը: Դա նրանց նախաձեռնությունն է, իսկ ինչպես դրան կվերաբերվեն ղրիմցիները, ես կարող եմ ենթադրել, որ բոլոր ղրիմցիները երկու ձեռքով «կողմ» կլինեն, բայց դա նախևառաջ Սևաստոպոլի բնակիչների որոշելիքն է»,-ասել է Կոնստանտինովը:

«Թող նրանք կողմնորոշվեն, թե որտեղ են իրենց տեսնում հետագայում»,-ասել է Ղրիմի խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին ինքնավար շրջանում կանցկացվի Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել