Անդրիաս Ղուկասյան. Եկել է ժամանակը, երբ Հայաստանը պետք է հայտարարի իր միջազգային չեզոքության մասինPanorama.am-ը գրում է.

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամին:

«Քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում սպառնալիք է ստեղծել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Ռուսաստանն առանց ՀԱՊԿ մասնակից պետությունների հետ խորհրդակցությունների միջամտեց Ուկրաինայի ներքին գործերին և արդեն փաստացի ռազմական ներխուժում իրականացրեց Ղրիմի Ինքնավար Հանրապետություն:

ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը համաձայնություն է տվել Ռուսաստանի զինված ուժերի կիրառմանը Ուկրաինայում:

Այս գործողությունները արմատապես հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին, այդ թվում խախտում են Համատեղ անվտանգության պայմանագրի 1 և 2 հոդվածների դրույթները։ Անհրաժեշտ է նշել, որ այդ պայմանագրի գործողության ժամկետը ավարտվում է սույն տարվա ապրիլի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել