Խորհուրդ՝ փառահեղ ու, մթոմ, սեփական ձեռագիր ունեցող կուսակցություններին. երբ ձեր ինտելեկտուալներից մեկին գործուղում եք որևէ հարցազրույցի, մի հատ լավ ինստրուկտաժ անցկացրեք, որ վերջում կրկին խայտառակ չլինեք, կամ ստիպված չլինեք արդարանալ, որ որոշ դեպքերում գործուղվածը իր սեփական կարծիքն է արտահայտել, որը տրամաբանորոն տարբերվում է կուսակցության, իսկ եթե անկեղծ` կուսակցության առաջնորդի կարծիքից: Այլապես, մանրից նմանվում եք օդում քֆուրներ տվողի իմիջ ձեռք բերած այն ժամանակակից գրողին, որը հիմնականում օդում հայհոյելիս առաջնորդվում է հետևյալ սկզբունքով: Հայհոյում է ինչ-որ խմբի 99 տոկոսին և, երբ հաջորդ օրը վիրավորվածները գալիս են նրա ականջները ձգելու, նա միանգամից արդարանում է, որ վերջիններս մտնում են այն 1 տոկոսի մեջ: Եվ, քանի որ, հիմնականում պատիվ պահանջողները մեր քֆուրչի բանաստեղծի նման մաթեմատիկայի հետ սեր չունեն, ներում են քֆուրչուն`սահմանափակվելով հայրական մի երկու ապտակով: Տեղ հասավ, չէ՞:



