Lragir.am-ը գրում է.

Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար» 86-րդ կինոմրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարի» ֆիլմը: Այս անվանակարգում նրա մրցակիցներն էին «Խարդախություն ամերիկյան ձևով», «Կապիտալ Ֆիլիփս», «Նեբրասկա», «Ֆիլոմենա», «Ձգողականություն», «Ուոլ Սթրիթի գայլը», «Նա», «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմերը:

Լավագույն դերասան

Մեթյու Մաքքոնահին «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում խաղացած դերի համար ստացավ «Օսկար» մրցանակը, իսկ Լեոնարդո դի Կապրիոն այս անգամ էլ մնաց առանց պատվավոր մրցանակի: Մաքքոնահիի մյուս մրցակիցներն էին Քրիստիան Բեյլը, Բրյուս Դերնը, Չիվետել Էջիոֆորը:

Լավագույն դերասանուհի

Քեյթ Բլանշետն Օսկարի է արժանացել Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում խաղացած դերի համար: Այս անվանակարգում նրա մրցակիցներն են Սանդրա Բալոկը, Էմի Ադամսը, Մերիլ Սթրիփը, Ջուդի Դենչը:

Լավագույն ռեժիսոր

Այս անվանակարգում Օսկար է ստացել է Ալֆոնսո Կուարոնը «Ձգողականություն» ֆիլմի համար՝ առաջ անցնելով Մարտին Սկորսեզեից, Դևիդ ՕՌասելից, Սթիվ Մաքքուինից, Ալեքսանդր Փեյնից:

Երկրորդ պլանի տղամարդու դեր

Օսկարը ստացել է Ջարեդ Լետոն «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում խաղացած դերի համար:

Երկրորդ պլանի կնոջ դեր

«Ստրկության 12 տարի» ֆիլմի համար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Լյուպիտա Նիոնգոն: Նրա մրցակիցներն էին Ջենիֆեր Լոուրենսը, Ջուլիա Ռոբերտսը, Ջուն Սքուիբը և Սալի Հոքինսը:

Լավագույն օրգինիալ սցենար

Այս անվանակարգում Օսկարի արժանացել է Սպայկ Ջոնսը «Նա» ֆիլմի համար:

Լավագույն երգ 

2013 թվականին ֆիլմի լավագույն երգ է ճանաչվել Let it Go կատարումը «Սառը սիրտ» մուլտֆիլմից»: Երգի կատարման համար Օսկար են ստացել Քրիստեն Անդերսոն Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել