3-ամյա աղջիկը աշխարհի ամենախելացի մարդն էLife.panorama.am-ը գրում է.

Երեք-ամյա Ալեքսիս Մարտինը բնակվում է ամերիկյան Արիզոնա նահանգի Քուին-Քրիք քաղաքում: Չնայած իր փոքր տարիքին, նա հանդիսանում է Mensa կազմակերպության անդամ, որի անդամ են աշխարհի ամենախելացի մարդիկ:

Փոքր Ալեքսիսի արտակարգ մտավոր ունակությունները ծնողները նկատել են դեռ վաղ հասակում: Արդեն մեկ տարեկանում նա կարողացել է բառ առ բառ կրկնել ծնողների պատմած հեքիաթները: Պլանշետի միջոցով երեխան ինքնուրույն ուսումնասիրել է իսպաներենը, իսկ այժմ հեշտությամբ սովորում է հինգերորդ դասարանցիների համար նախատեսված գրքերով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել