Tert.am-ը գրում է.

Բրազիլիայում այսօր մեկնարկել է աշխարհի ամենախոշոր և ամենահայտնի կառնավալը: Ինչպես գրում է Daily Mail-ը՝ երկրով մեկ իրականացվող ուրախ և գունագեղ տոնակատարությունները արծարծում են տարբեր թեմաներ՝ մշակութայինից մինչև 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու Բրազիլիայում:

Տարբեր կոստյումներով ու դիմակներով բրազիլացիներն անցնում են երկրի գրեթե բոլոր քաղաքների փողոցներով՝ ներկայացնելով ազգային սամբայի ռիթմն ու ոգին:

Մինչև մարտի 4-ը Սան Պաուլոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Ֆլորիանապոլիսում, Սալվադորում և այլ քաղաքերում անցկացվող կառնավալը ներկայացնում է Բրազիլիայի տարատեսակ մշակույթը: Այս իրադարձությունը աշխարհի տարբեր անկյուններից այստեղ է հրավիրում մոտ 1.6 մլն զբոսաշրջիկների:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել