1in.am-ը գրում է.
Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը առողջ ապրելակերպ քարոզող Lets Move արշավի տեսանյութի համար վազել են Սպիտակ տնով:
«Պարոն նախագահ, դուք պատրա՞ստ եք շաժվել»,- հարցնում է Բայդենը Օբամային, որից հետո քաղաքական գործիչները դուրս են վազում Օվալաձև կաբինետից և վազում են Սպիտակ տան շուրջը:
Մուտքի մոտ Օբաման և Բայդենը վարժություններ են անում, այնուհետև կրկին վերադառնում են կաբինետ, որպեսզի մի քիչ ջուր խմեն:
«Կրկնե՞նք մեկ շաբաթ անց»,- հարցնում է Օբաման, որով էլ ավարտվում է տեսահոլովակը:
Միշել Օբաման Lets Move արշավով կոչ է անում ամերիկացիներին առողջ սնունդ ուտել և ավելի շատ շարժվել, փոխանցում է Ria Novosti-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_254628.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել