Tert.am-ը գրում է.

Ընդդիմության հիմնական գործիքը խոսքն է, և ընդդիմությունը ավելի համոզիչ լինելու համար պետք է «պուպուշ» խոսքեր ներկայացնի, որպեսզի մի փոքր ավելի ազդեցիկ լինի:

ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո Tert.am-ի հարցին, թե քաղաքական թեժ գարուն սպասվո՞ւմ է, այսպիսի պատասխան տվեց ասյօր Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ապա ավելացրեց, թե քաղաքական գործիչները, մանավանդ ընդդիմադիր հատվածը, սիրում և նախընտրում է խոսել այնպիսի ածականներով, ինչպիսին օրինակ՝ «թեժ գարունն» է:

«Բնականաբար, դա իրենց գործն է: Ես դրան ըմբռնումով եմ մոտենում: Եթե «թեժ գարուն» ասելով նկատի ունեն, որ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց քաղաքական օրակարգը, լինեն դեբատներ, քննադատություն, ապա բոլոր ժողովրդավարական երկրներում նման պրակտիկա կա: Եթե թեժ գարուն ասելով նկատի ունեն միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնեն նրան, ինչի մասին այսօր խոսում են լուսանցքում հայտնված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներից մի քանիսը, ապա, իհա՛րկե, ոչ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել