1in.am-ը գրում է.

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն անցավ կուսակցության շենքի հարակից փողոցներում արտակարգ անվտանգության պայմաններում: Սա պայմանավորված էր Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսու փողոց) անօթևան մնացած բնակիչների բողոքի ակցիայով: Նրանք եկել էին իշխող կուսակցության շենքի մոտ՝ հանդիպելու ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին, որը, նրանց իսկ պնդմամբ, չի կատարել իր խոստումը, և իրենք այլևս գումար չունեն վարձով բնակարաններում իրենց գոյությունը ապահովելու համար: Նրանցից ոմանք, ճարահատյալ, նույնիսկ ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի էին եկել դանակով՝ իրենց կյանքին վերջ դնելու նպատակով: 

Թաղամասի նախկին բնակիչներից մի կին նույնիսկ վազեց դեպի Մելիք-Ադամյան փողոց՝ դանակով իր կյանքին վերջ դնելու նպատակով, պառկեց փողոցի երկայնքով, սակայն ոստիկաններին հաջողվեց տիկնոջից վերցնել դանակը: Ակցիան ավելի մանրամասն կներկայացնենք տեսանյութի միջոցով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել