ԲԱՑԱՌԻԿ. Վրաստանի նախագահն ու իր հայկական հուշերըArmnewstv.am-ը գրում է.

Ամբողջ Էջմիածինը շունչը պահած, կանգնած էր Վազգեն 1-ի փողոցում: Իրենց քաղաք, ավելին իրենց շենք էր եկել Վրաստանի նախագահ Գիորգի Մագվելաշվիլին: Ավոտշարասյունը բակում, մեքենայի վրա Վրաստանի պետական դրոշը, հանդիպումը ոչ պաշտոնական էր, ընկերական` Վրաստանի նախագահը եկել էր հանդիպելու հայ ընկերոջը` Ռոբերտ Աբրահամյանին: 

Տարածքում միայն Արմնյուզի տեսախցիկն է: Այն ինչ արձանագրեց տեսախցիկը պատմական էր Էջմիածինցիների համար, բայց ոչ Ռոբերտ Աբրահամյանի: Ում համար նախագահ, ում համար վաղեմի ու մտերիմ ընկեր: Մարգվելաշվիլին 88-ին Էջմիածնի զորամասում էր ծառայում: Ռոբերտ Աբրահամյանը նախ ծանոթացել է Մարգվելաշվիլու մոր հետ, որը հաճախ գալիս էր Էջմիածին որդուն տեսակցելու: Առաջակել էր իր բնակարանում ապրել: Հետո ծանոթացել է Գիորգիի հետ: Մոտ 6 ամիս անընդմեջ հանդիպել են: Միասին հաց կերել, մի տանիքի տակ քնել: 88-ի երկրաշարժին էլ միասին են եղել ու միասին զգացել ցնցումը: Գիորգիի ծառայությունից հետո էլ հին ընկերների կապը չի կտրվել, զանգել են, հանդիպել իրար: Վերջին հանդիպումն էլ 300 օր առաջ էր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել