1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի դատարանը վարորդներին թույլ է տվել մեքենան վարելիս օգտվել քարտեզներից՝ հայտնում է Associated Press-ը:

Վերաքննիչ դատարանը նման որոշում է կայացրել երեկ: Դատախազությունը կարող է բողոքարկել որոշումը Կալիֆոռնիայի դատարանում: 

Այսպիսով՝ դատարանը հանդես է եկել հօգուտ Ֆրեզնոյից վարորդի, որին 2011թ. հունվարին տուգանել էին երթևեկության ժամանակ iPhone-ով քարտեզից օգտվելու համար: 

Սթիվեն Սփրինգսը բացատրել էր, որ ինքը պետք է շրջանցեր այն հատվածը, որը փակ էր շինարարական աշխատանքների համար, և ինքը օգտվել է հեռախոսից, որպեսզի գտնի ճանապարհը շրջանցելու ուղիները: 

Չնայած նրա բացատրություններին՝ ոստիկանները նրա գործողությունները համարել են խախտում ու պարտավորեցրել վճարել 165 դոլար տուգանք: 

Ներկայում Կալիֆոռնիայում արգելված է մեքենա վարելիս ինչպես բջջայինով խոսելը, այնպես էլ տեքստային հաղորդագրություններ գրելը: 

Ընդ որում՝ վարորդները կարող են օգտվել անլար սարքավորումներից:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել