Նախքան հաջողության հասնելը, հայտնի աստղերը նույնպես անհաջողություններ են ունեցել: Նրանց անթիվ անգամներ մերժել են, հեռացրել աշխատանքից: Չնայած այդ խոչընդոտներին՝ նրանք շարունակել են պայքարել և հասել են իրենց նպատակին:
1993թ.-ին Բեյոնսեն ձախողվել էր նորահայտ տաղանդների մրցույթում
Նախքան «Queen B» դառնալը, պարային Girls Tyme խմբի կազմում Բեյոնսեն չէր կարողացել հաղթել «Star Search» տաղանդների մրցույթում: Ըստ երգչուհու խոսքերի՝ նրանք պարտվեցին վատ երգի պատճառով: Ներկայումս՝ արդեն 20 տարի անց, աշխարհահռչակ R&B երգչուհին այդ ձախողակ ելույթի տեսանյութը ներառել է իր «Flawless» տեսահոլովակում:

Դիսնեյին վստահեցնում էին, որ Միկկի Մաուսը երբեք չի կարողանա հաջողություն ունենալ
Նախքան մուլտիպլիկացիոն իր հսկայական կայսրությունը հիմնելը, Դիսնեյը հեռացվել էր գլխավոր խմբագրի պաշտոնից, քանի որ «նա բավականաչափ երևակայություն և լավ մտքեր չուներ»: 1921թ.-ին նա ձախողում ապրեց և ստիպված եղավ սնվել շան կերով: 1927թ.-ին, երբ Ուոլթ Դիսնեյը MGM Studios ընկերությանը փորձում էր վաճառել Միկկի Մաուսին, նրան հայտնեցին, որ այդ նախագիծը մատնված է անհաջողության, քանի որ Միկկիի կերպարը կվախեցնի մարդկանց: Եվ սրանք դեռևս բոլոր փորձությունները չեն, որոնք հայտնվել էին տաղանդաշատ Դիսնեյի ճանապարհին: Նա շարունակում էր ռիսկի դիմել, և նրա աշխատանքի արդյունքը դարձել են 29 «Օսկարները»:
Օփրա Ուինֆրիին համարում էին «ոչ պիտանի հեռուստատեսության համար»
Աշխատելով Բալթիմորի հեռուստատեսությունում՝ նա աշխատանքից հեռացվել էր հաղորդման ցածր վարկանիշի պատճառով: Հետո Օփրան ծանոթանում է Գեյլ Քինգի հետ, ով դառնում է նրա լավագույն ընկերուհին, պրոդյուսերը և «O, The Oprah Magazine» ամսագրի խմբագիրը: Այնուհետև նա տեղափոխվում է Չիկագո, որտեղ արդեն 25 տարի է վարում է իր հանրահայտ թոք-շոուն, որը ցուցադրվում է 146 երկրում: Ներկայումս Օփրան հիմնել է իր սեփական հեռուստաալիքը:
Ջ. Ք. Ռոուլինգն ապրում էր նպաստի հաշվին
Նախքան իր հռչակավոր բեսթսելերը գրելը, գրող Ջոան Ռոուլինգը միայնակ մայր էր և ապրում էր նպաստի հաշվին: Ընդ որում, նա այդ ժամանակահատվածում կարողանում է գրել «Հարի Փոթեր» վեպը: Առաջին իսկ գրքի հրապարակումից հետո այն անհավանական հռչակ ձեռք բերեց և բոլոր մասերի հիման վրա նկարահանվեց հայտնի ֆիլմաշարը, իսկ Ռոուլինգի կարողությունը ներկայումս գնահատվում է 1 մլրդ դոլար:
Սթիվեն Քինգը 30 մերժում է ստացել, նախքան նրա վեպը՝ «Քերրին», հրապարակվել էր
1973թ.-ին Սթիվեն Քինգը Մեն նահանգում անգլերենի ուսուցիչ էր աշխատում և ապրուստի համար գումար վաստակելու համար թերթերի համար կարճ պատմվածքներ էր գրում: Այդ նույն թվականին իր «Քերրի» վեպի համար գրողը ստացավ 2500 դոլար կանխավճար, սակայն ավելի քան 30 մերժում ստացավ այն հրատարակելու համար: Ավելի ուշ իր կնոջ պնդմամբ Սթիվենը որոշեց ևս մեկ անգամ փորձել վաճառել վեպը, և 1974թ.-ին այն վաճառվում է միլիոնավոր օրինակներով և համաշխարհային հռչակ է ձեռք բերում: 2011թ.-ից ի վեր «Քերրիի» վաճառքի ընդհանուր թվաքանակը կազմում է 300-350 միլիոն օրինակ:
Օլիվեր Սթոունը թողել էր իր ուսումը Յելյան համալսարանում
Երեք «Օսկարի» դափնեկիր ռեժիսոր Օլիվեր Սթոունը դուրս էր եկել հեղինակավոր Յելյան համալսարանից՝ իր առաջին վեպը գրելու համար, որը հետագայում մերժվել էր բոլոր հրատարակչությունների կողմից: Սակայն 1998թ.-ին՝ վեպի հրապարակումից հետո, գիրքը մեծ հաջողություն չունեցավ, և Սթոունը մեկնեց Հարավային Վիետնամ՝ այնտեղ անգլերենի ուսուցիչ աշխատելու համար: Մի քանի տարի անց Սթոունը Վիետնամում բանակ կանչվեց և վերադարձավ մի քանի շքանշաններով:
Սթիվեն Սպիլբերգը երկու անգամ չի կարողացել ընդունվել կինոդպրոց
Կինոարվեստի ամենահայտնի և շահութաբեր ռեժիսորը փորձել էր երկու անգամ ընդունվել Հարավային Կալիֆորնիայի կինոդպրոցը, և նրան երկու անգամ մերժել էին՝ «չափազանց անտաղանդ է»: Հետաքրքիր է, որ 2002թ.-ին՝ համալսարան ընդունվելուց 37 տարի անց, Սպիլբերգը վերջ ի վերջո ավարտեց այն և ստացավ «Ֆիլմերի և էլեկտրական հատուկ էֆֆեկտների արտադրության» բակալավրի աստիճան:
«Բիթլզ» խումբը ձայնագրման ընկերությունից մերժում էր ստացել
Երբ բրիտանական խումբը երաժշտության ասպարեզում անում էր իր առաջին քայլերը, «Դեկկա» ձայնագրման ընկերությունը հետաքրքրություն չցուցաբերեց նրանց երգերի հանդեպ, ասելով, որ նրանց դուր չի գալիս խմբի հնչողությունը և կիթառահարների խումբը դուրս է գալիս նորաձևությունից, այդ պատճառով նրանք շոու-բիզնեսում ապագա չունեն»:
Հյու Ջեքմանին հեռացրել են խանութում աշխատանքից
Նախքան Ռոսոմախայի իր հայտնի դերը, Հյու Ջեքմանին հեռացրել էին 7-Eleven խանութից, որտեղ նա գանձապահ էր աշխատում: «Ինձ հեռացրել էին 6 շաբաթ աշխատելուց հետո, քանի որ տնօրենը կարծում էր, որ ես շատ էի խոսում հաճախորդների հետ»,- պատմում է դերասանը:
Էլվիս Փրեսլիին հեռացրել էին առաջին իսկ ելույթից հետո 
1954թ.-ին «Հին Գրանդ օպերայի» տնօրենը Ջիմմի Դեննին երգչին ասել էր. «Դու ապագա չունես, տղաս: Ավելի լավ է վերադարձիր քո մեքենայի ղեկին»: Արդյունքում Էլվիսը դարձավ աշխարհի ամենահայտնի երգիչներից մեկը:



