Tert.am-ը գրում է.
17։34 Վիկտոր Յանուկովիչը պատմել է, թե ինչպես է հայտնվել Ռուսաստանում։ Նա նշել է, որ Կիևից Խարկով է մեկնել և ճանապարհին նրա ավտոմեքենայի վրա կրակել են։ Յանուկովիչի խոսքով՝ ինքը եղել է մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ղրիմում, և տեղաշարժվել է ավտոմեքենաներով և ուղղաթիռներով։
17։27 «Ամաչում եմ։ Ավելին, ես ցանկանում եմ ներողություն խնդրել վետերաններից, ուկրաինացի ժողովրդից, այն բանի համար, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում։ Այն բանի համար, որ իմ ուժերը չբավականացրին կայունությունը պահպանելու համար»,-ասել է Վիկտոր Յանուկովիչը՝ ասուլիսի ընթացքում։
17։18 «Ես ստիպված էի լքել Ուկրաինան՝ իմ և իմ մերձավորների կյանքին սպառնացող վտանգի պատճառով»,- հայտարարել է Վիկտոր Յանուկովիչն ու նշել, որ եկել է ժամանակն ասելու, որ ինքը մտադիր է շարունակել պայքարը՝ հանուն Ուկրաինայի ապագայի։
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան ուժեղ երկիր է և կկարողանա հաղթահարել ճգնաժամը, որի առաջացման համար մեղադրել է Արևմուտքի վարած քաղաքականությանը, որն աջակցում է Մայդանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



