Արիզոնա նահանգում բնակվող նկարիչ և քանդակագործ Թոմ Էքերտը անհավանական քանդակներ է ստեղծում՝ բացառապես օգտագործելով փայտ, ներկ և, ամենակարևորը, համբերություն: Նա իր ստեղծած փայտե քանդակները այնուհետև պատում է փայլփլուն ներկի հաստ շերտով: Էքերտն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Ես հաճախ ստեղծում եմ այնպիսի քանդակներ, որոնք կտորի են նման: Այնուհետև ես այդ «փայտե ծածկոցները» դնում եմ իմ քանդակած այլ առարկաների վրա: Թե՛ գովազդում, թե՛ եկեղեցական ծիսակարգերում կտորեղենը հաճախ օգտագործվել է տարբեր իրեր ծածկելու և քողարկելու համար: Ինչ-որ բանով ծածկված առարկաները տարբեր հիշողություններ ու զգացողություններ են արթնացնում մարդու մեջ: Որևէ բանով ծածկելով այս կամ այն առարկան՝ հնարավոր է դառնում խորհրդավորություն հաղորդել դրան»:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



