Tert.am-ը գրում է.

ԱԺ ճեպազրույցի ժամանակ այսօր ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ կբացահայտվեն ինչպես «Մարտի 1-ի» հանցագործները, այնպես էլ այդ դեպքերի ուղղորդողները։ 
«Համոզված եմ, որ ոչ միայն հանցագործները կբացահայտվեն, այլև՝ ուղղորդողները: Իսկ թե ինչո՞ւ գործում բացահայտում չկա, պատճառն այն է, որ որևէ անձ, այս տարիների ընթացքում որևէ վկայություն դեռևս չի տալիս։ Բացահայտումը կապված է նրա հետ, երբ մարդիկ վկայություն տան՝ տեսել են, չեն տեսել, դա քննչական պրոցես է»,– ասաց նա:

«Եթե այս հանձնաժողովն էլ կազմավորվի՝ կլինի չորրորդը, քաղաքական վերլուծաբաններն էլ պիտի հասկանան, որ քաղաքական վերլուծություններով հանցագործություն չի բացահայտվում: Հիմա դուք մտածում եք՝ ես քննչական կազմակերպություն եմ ներկայացնո՞ւմ: Նման գործերը երբեք մութ չեն մնում, դա բացահայտվելու է, բայց ես չեմ կարծում, թե այդ գործում հանձնաժողովը մեծ դերակատարում կունենա»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել