Տարոն Մարգարյանը մասնակցե՞լ է Արցախյան պատերազմին, զենք ուղարկե՞լ է ռազմաճակատ, իհարկե՝ ոչ, բայց շատ հասկանալի պատճառով. 12 տարեկանում պատերազմ չեն գնում՝ առավել ևս զենք և զինամթերք չեն մատարակարում առաջին գիծ, բայց մի բան հստակ է. Տարոնը ծնվել է այնպիսի ընտանիքում և այնպիսի հայորդու որդի է, ով եթե պատերազմի տարիներին ոչ թե լիներ 12, այլ 17 տարեկան, վստահ եմ՝ կմասնացկեր: Բացի այդ, 12-ամյա Տարոնի փոխարեն պատերազմին մասնակցել է նրա հայրը, ով ոչ միայն մասնակցել է պատերազմին, այլ նաև իր ողջ կյանքը նվիրել է հայ ժողովրդին ու հայոց պետականությանը:
Շատ կցանկանայի իմանալ՝ Տարոնի մասին հերյուրանքներ կամ անհեթեթություններ տարածողների ծնողները կամ միգուցե իրենք մասնակցե՞լ են պատերազմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել