article-2568254-1BD7CC6C00000578-388_634x399

Araratnews.am-ը գրում է.

Բժիշկները հեռացրել են 27-ամյա չինացու 10 կիլոգրամանոց ուռուցքը, որն ուսապարկի պես կախված էր նրա պարանոցի և մեջքի հատվածում: Սիան քաղաքի բնակիչ Յան Սյաոյի ուռուցքը սկսել է աճել 10-ը տարի առաջ: Սկզբում այն ունեցել հավկիթի մեծություն, սակայն տարեցտարի այն ավելի է մեծացել:

Բժիշկները զգուշացրել են, որ վիրահատությունը դժվար է լինելու: Այն այնքան էր մեծացել, որ երիտասարդը չէր կարողանում քայլել: Բժիշկները տղային խորհուրդ էին տվել վիրահատվել դեռևս 2007 թվականին, սակայն քանի որ դրանից առաջ մահացել էին նրա մայրն ու քույրը, նրա հայրը հրաժարվել է վիրահատությունից` չցանկանալով կորցնել նաև որդուն:

Սակայն երբ ուռուցքը լուրջ խոչընդոտ է սկսել հանդիսանալ նաեւ քայլելու համար, որոշում է կայացվել անհապաղ պառկել վիրահատական սեղանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել