Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը գնահատելով խորհրդարանական անցած քառօրյայի աշխատանքները՝ ասաց, թե ընդդիմությանը հաջողվեց այս քառօրյայի ընթացքում իր օրակարգն առաջ բերել, և կարողացավ հասնել նրան, որ այս քառօրյայի 90 տոկոսը թելադրվեց ընդդիմության կողմից։
«Ցավոք, չենք կարողանում այնպես անել, որ նախաձեռնությունների 90 տոկոսն ընդդիմությանը դառնա»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով Կառավարությանն անվստահության հայտնելու՝ Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունների կողմից բարձրացված հարցին, Թևան Պողոսյանն ասաց, թե ամեն հարց պետք է հասունանա և բարձրացվի այն ժամանակ, երբ այն լիովին պատրաստ է։ «Այս պահին խորհրդարանական ոչ իշխանական ուժերի միջև քննարկումներ են ընթանում»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



