Հայ երգիչներից մեկը «քցել» է Աննա Հովներին. երգահանն այսուհետ կաշխատի գրավոր պայմանագրովLife.panorama.am-ը գրում է.

Երգահան Աննա Հովները Facebook սոցցանցի իր էջում մի ուշագրավ գրառում է կատարել, որում զգուշացումով դիմել է հայ երգիչներին և ապա նաև կոլեգա-երգահաններին: «Ուզում եմ բոլորին հայտնել, որ այսօրվանից յուրաքանչյուրդ ինձ մոտ երգ պատվիրելուց և այն հավանելուց հետո ինձ հետ կկապի գրավոր պայմանագիր, ինչպես արվում է բոլոր ցիվիլ երկրներում»,-գրել է նա` մեկնաբանելով, որ սա աշխատելու ամենաճիշտ տարբերակն է: Երգահանն իր կոլեգաներին ևս կոչ է արել աշխատել այս կերպ` պարզաբանելով, որ դա ձեռնտու է թե´ երգչին, թե´ երգահանին: Մեզ հատկապես հետաքրքրեց Աննա Հովների գրառման հետևյալ հատվածը. «Պայմանագիրը ստորագրելուց հետո երգիչը հանգիստ կլինի, որ երգը բացի իրենից ոչ ոք կատարելու իրավունք չի ունենա, իսկ երգահանն էլ հաստատ կիմանա, որ մեկ-երկու ամիս անց` երգի գործիքավորումը կատարելուց հետո, տվյալ երգիչը չի զանգի նրան և չի ասի, որ ֆինանսական խնդիրների պատճառով երգը չի երգի և փող էլ չի կարող տալ»:

Life.panorama.am-ը կապվեց երգահան Աննա Հովների հետ` պարզելու ի՞նչը նրան դրդեց նման որոշում կայացնելու, արդյո՞ք ինքն առիթ է ունեցել աշխատել անբարեխիղճ երգիչների հետ և այս որոշումն այդ դառը փորձի հետևանքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել