Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ դուր չի գալիս, երբ տեսնում եմ, թե ինչպես է իր դիրքերը զիջում Ռուսաստանը, ով համարվում է մեր գլխավոր ռազմական դաշնակիը և որն իրեն դեռևս գերտերություն է կոչում: Մի փոքր պատմական էքսկուրս, թե երբ և որտեղ Ռուսաստանը տանուլ տվեց:
1. ԽՍՍՀՄ տարիներին կար վարշավյան դաշինք, որն, ըստ էության, սոց. երկրների պատասխաններ էր ՆԱՏՕ-ին, այդ դաշինքի մեջ մտնում էին ԽՍՀՄ-ն, Բուլղարիան, Չեխոսլովակիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Արևելյան Գերմանիան: Այսօր վերը նշված բոլոր երկրները (Բացի ԽՍՍՀՄ նախին երկներից) ՆԱՏՕ-ի անդամ են և աչքի են ընկնում հակառուսական տրամադրություններով.
2. ԽՍՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն անմիջապես «կորցրեց» մերձբալթյան երկրները(Լիտվա, Լավտվիա, Էստոնիա), որոնք նույնիսկ չմտան ԱՊՀ ի կազմի մեջ և հիմա նույնպես ՆԱՏՕ-ի անդամ են.
3. 1999թ-ին ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները սկսեցին ավարտին հասցնել Ռուսաստանի դաշնակից Սերբիայի վերջնական ծնկի բերելու գործողությունը, որն ավարտվեց այդ երկրի նախագահի ձերբակալությամբ և այժմ Սերբիան ևս «անջատված» է Ռուսաստանից և ձգտում է դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ: Ի դեպ՝ սերբերը մինչև վերջ սպասում էին ելցինյան Ռուսաստանի օգնությանը, որն այդպես էլ չեղավ. 
4. 2003թ-ին Վրաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո այդ երկրում իշխանության եկան արևմտամետ ուժեր և երկիրը բռնես հակառուսական ուղին և այժմ ձգտում է դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն.
5. Ուկրաինա. այս երկրում ռուսական և արևմտյան ուժերի հարաբերակցությունները գրեթե հավասարվել են, ավելին՝ 2014թ-ի փետրվարին տեղի ունեցած իշխատափոխության հետևանքով Ուկրաինայում դե ֆակտո իշխում են արևմտամետ ուժերը.
6. Տարբեր երկրներից դուրս բերված ռուսական ռազմաբազաները
- Ադրբեջան՝ 2012թ-ին այս երկրի իշխանություններն այլևս թույլ չտվեցին ռուսներին շահագործել ԳԱԲԱԼԱ ռադիոլոկացիոն կայանը
-Վիետնամ՝ 2002թ-ին Վիետնամից դուրս բերվեց դեռևս սովետական տարիներից մնացած ռազմաբազան
- Վրաստան՝ 2007թ-ին Վրաստանից դուրս բերվեց ռուսաան ռազմաբազայի վերջին տեխնիկան 
-Կուբա՝ ռուսական ռազմաբազան փակվեց 2001թ-ին 
-ՈՒզբեկստան՝ 2006թ-ին այս երկիրը դուրս եկավ ՀԱՊԿ ի կազմից և Ռուսաստանը զրկվեց տեղի իր ռազմաբազաներից

Եթե այս փաստերին էլ գումարենք այն, որ այսօր ռազմական առումով հզորացել և ազդեցություն են ընդլայնում նաև մեր Հարևան Իրանն ու Թուրքիան, Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք իրենց ռազմական ծախսերի ՀՆԱ-ում ունեցած չափաբաժնով կամ առաջ են կամ գոնե չեն զիջում Ռուսաստանին, ապա պատկերն ավելի հստակ կլինի: Հարգելիներս, ես ոչ հակառուս եմ, ոչ էլ արևմտամետ, ես ՀԱՅԱՄԵՏ եմ, և ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն իրերի իրական դասավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել