Panorama.am-ը գրում է.
«Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն անդրադարձել է 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կատարված ցեղասպանությանը և «Ցեղապանություն Սումգայիթում. հանցագործություն առանց պատժի» խորագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, 26 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 27-29-ն ցեղասպանություն իրականացրեցին քաղաքի հայկական բնակչության նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների նպատակադրված և ծրագրված աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ, կատարվեցին հայերի զանգվածային ջարդեր, սպանություններ, մարդկության դեմ հանցագործություններ, որոնք իրենց վայրենությամբ ու դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությունը:
Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթի կոտորածն արձագանք էր, Հայաստանին միանալու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտահայտմանը, որի անբաժան մասն է եղել հազարավոր տարիներ՝ մինչև խորհրդայնացումը: Ռուսական աղբյուրը նշել է, որ բազմազգ Սումգայիթում հայերի սպանությունների նպատակն էր արգելափակել խնդրի լուծումը ԽՍՀՄ կենտրոնում, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վախեցնել արյունալի նոր հաշվեհարդարների հեռանկարով՝ ստիպելով նրանց հրաժարվել ազատության և արժանապատիվ կյանքի բնական իրավունքներից: Տասնյակ անմեղ մարդիկ սպանվեցին սադիստական դաժանությամբ՝ ազգային ծագման հիման վրա: Սումգայիթում հայերի ցեղասպանությունը նախօրոք մանրամասնորեն պլանավորված է եղել»,-գրել է պարբերականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



