Armtimes.com-ը գրում է.
Ընդամենը վերջին մի քանի օրերի ընթացքում մայրաքաղաք Երեւանում երկու մանկական խանութ դադարեցրել է իր գործունեությունը: Նրանցից մեկը Խորենացի-Զաքյան խաչմերուկում մոտ 10 տարի գործող «Գժուկ» խանութն է, մյուսը՝ Ռուբինյանց փողոցի «Մանկական տիեզերքը»:
Այն թաղամասում, որտեղ գործում էր «Մանկական տիեզերքը» (Դավիթ Անհաղթի, Ուլնեցու, Բագրատունյաց, Սեւակի փողոցներով պարփակված հատվածում), այն երեխաների համար նախատեսված միակ մանկական խանութն էր, որը բացվել էր 2 տարի առաջ: Սակայն, ինչպես «ՀԺ»-ին հայտնեց խանութի սեփականատեր Տիգրան Մանուկյանը, «Մանկական տիեզերքը» փակվել է՝ առեւտրի ծավալների նվազման պատճառով: «Կյանք չկա, առեւտուր չկա, այդ պատճառով փակվեց խանութը»,-ասաց Մանուկյանը:
Նյութի աղբյուր՝ http://armtimes.com/hy/read/48694
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



