1in.am-ը գրում է.
Արյան անալիզի միջոցով հնարավոր է կանխագուշակել հաջորդ հինգ տարիներին մահվան վտանգը, ենթադրում են ֆին գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է PLOS Medicine գիտական ամսագրում:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է մահվան վտանգը կանխագուշակել երկու սպիտակուցների մակարդակով՝ լիպիդային փոխանակության մակարդակով, ինչպես նաև կիտրոնաթթվի խտությամբ: Այդ կենսաբանական ցուցիչները կապված են նորմալ նյութափոխանակության հետ և առկա են բոլոր մարդկանց արյան մեջ, դրանց համեմատական քանակը որոշիչ նշանակություն ունի: Հետաքրքիր է, որ դրանք ցույց են տալիս տարբեր հիվանդություններից մահվան սպառնալիքը:
Գիտնականները հուսով են, որ իրենց հայտնագործությունը կօգնի մարդկային կյանքեր փրկել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_254343.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել