Պրանդելլին դեռ կարող է երկարաձգել պայմանագիրն Իտալիայի հավաքականի հետPanorama.am-ը գրում է.

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին մոտ ժամանակներս երկրի ֆեդերացիայի կողմից նոր առաջարկ կստանա, որը նախատեսված կլինի մինչև 2018 թ. ժամկետով աշխատանքի համար: Հիշեցնենք, որ Պրանդելլին թիմը գլխավորել է աշխարհի 2010 թ. առաջնությունում իտալական ընտրանու ձախողումից հետո: Նրա ղեկավարությամբ հավաքականը հասցրել է նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 56-ամյա մարզիչը ցանկանում է վերադառնալ ակումբային աշխատանքի, սակայն ԻՖՖ-ն նրան թիմում է տեսնում մինչև աշխարհի 2018 թ. առաջնության ավարտը, որը, ի դեպ, կկայանա Ռուսաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել