Tert.am-ը գրում է.

Թուրքիայում նոր սկանդալ է հասունացել` կապված համացանցում փետրվարի 27-ին հայտնված աուդիոձայնագրության հետ, որում լսվում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը որդու` Բիլալ Էրդողանի հետ:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն` ИТАР-ТАСС-ին հղումով, ձայնագրությունը YouTube-ում տեղադրվել է անանուն օգտատիրոջ կողմից: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Էրդողանը որդուն հանձնարարում գումարը տանից դուրս հանել և կոչ անել բարեկամներին նույն կերպ վարվել: Ձայնագրության ամսաթիվը նշվում է դեկտեմբերը: Հենց այդ ժամանակ է երկրում իրականացվել  «Մեծ կաշառք» խոշորածավալ գործընթացը, որի ընթացքում ձերբակալվել էին մի շարք նախարարների որդիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել