Panorama.am-ը գրում է.
«Մտածում էինք ընդառաջ գնալ ձեր առաջարկին, բայց հիմա երկմտում ենք` արժի՞ պրովոկատորների առաջարկին ընդառաջ գնանք: Ու ասեմ` դուք սա հատուկ եք արել, որ գրգռեք ժողովրդին, թե չէ ինչու էիք կայքերում հայտարարում` մարտի մեկի հավաքից հետո կասենք` էստեղ մայդան կլինի՞, թե չէ: Էն մարդիկ, որ մտածում են, որ այստեղ կարող են մայդան անել, թող էդ մայդանն իրենց հոր բոստաններում անեն»,- ԱԺ-ում մարտի մեկի դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով` պետք չէ ոգևորվել Մայդանով, ինչպես նախկինում ոգևորվել են արաբական աշխարհի խառնաշփոթով:
Գ.Սահակյանը հիշեցրեց, որ նախկինում առիթ ունեցել է ասել` պետք չէ վարկաբեկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ նմանվել է պետք նրան: Իսկ ընդդիմադիրներին նա հորդորեց պրովոկացիոն ելույթներ ունենալու փոխարեն խոսել բուն նյութից, այլապես վերջին երկու օրերին ընդդիմադիրները ամեն ինչից խոսել են` բացի հանձնաժողովի ստեղծման նախագծից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



