Tert.am-ը գրում է.
Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտաքին գործերի նախարարությանն և ԵՄ խորհրդատվական խմբի համատեղ ջանքերով այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպվել է հանրային իրազեկման միջոցառում ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագրի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի մամուլի ծառայությունից։
Հանրային իրազեկման միջոցառման նպատակն էր մանրամասն տեղեկատվություն տրամադրել լրագրողներին և քաղաքացիական հասարակության ընտրված կազմակերպություններին 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած Վիզաների դյուրացման համաձայնագրի վերաբերյալ:
ԵՄ-Հայաստան Վիզաների դյուրացման համաձայնագիրը ենթադրում է պարզեցված ընթացակարգեր կարճաժամկետ մուտքի վիզաների տրամադրման համար, այսինքն այն դեպքերում, երբ որևէ Շենգենյան երկիր այցի նախաեսվող տևողությունը չի գերազանցում 90 օրը 180 օր ժամանակահատվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ