Tert.am-ը գրում է.
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության՝ «Մարտի մեկի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին. այս մասին այսօր խմբակցության անունից հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ մինչ այդ հայտարարեց, թե իր համար ակնհայտ էր՝ ով ինչ է ասելու, և անակնկալներ չեղան:
«Այո, մեծամասնության որոշ ներկայացուցիչների ելույթներում ճիշտ և ողջախոհ դիտարկումներ եղան, սակայն որոշ ելույթներ այնքան էին նողկալի, ստորաքարշությամբ և բթամտությամբ շաղախված, որ լվացվելու ցանկություն եղավ: Այո, հանձնաժողովի առջև դրված հիմնական խնդիրներից մեկը զոհվածների մահվան հանգամանքները ճշտելն է, և մեր տրված եզրակացությանը, որ պետք է անդրադառնալ հասարակությանը մտահոգող հարցերից մեկին՝ ու՞մ գործողությունների հետևանքով է վրա հասել մահը, հանձնաժողովը չի պատասխանել այս հարցին»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ սովորաբար արխիվ չի պահում, բայց, բարեբախտաբար, այս անգամ իր մոտ պահպանվել են նախորդ հանձնաժողովի եզրակացության թե նախնական, թե վերջնական տեքստերը, ընդ որում՝ ԲՀԿ առաջարկով դրանք տրամագծորեն փոխվել են: Ըստ նրա՝ կգա առիթը, այդ մասին բաց և հրապարակային կխոսեն, բայց հիմա չի ցանկանում խոսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



