Արմեն Մարտիրոսյան. Վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տաPanorama.am-ը գրում է.

Ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Panorama.am-ի հարցին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ես դեռևս չեմ կարող մեկնաբանել գործընթացը, քանի որ վերջնական որոշում դեռևս չկա: Կարող եմ միայն ասել, որ այն շարունակվում է: Սակայն ես կարծում եմ, որ կառավարության անվստահություն հայտնելը որևէ խնդիր չի լուծում, որովհետև պարզ է, որ կառավարությունը միայնակ ոչինչ չի անում: Դա նույն մեծամասնության քաղաքական գիծն է: Կառավարությունը անում է այն, ինչ իրեն ասում են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքերով, իշխանությունները «գոլորշի բաց թողնելու համար» կարող են կառավարության փոփոխություն իրականացնել:

«Ամեն ինչ միասնական է, ուստի և, կառավարության փոփոխությունը գլոբալ առում որևէ հարց չի լուծում: Այստեղ կա նաև որոշակի սահմանադրական խնդիր: Մեզ մոտ, ցավոք սրտի, սահմանադրություն այնպես գրվել, որ եթե երկրի տնտեսության մեջ վատ բան է տեղի ունենում, ապա մեղավորը վարչապետն է, իսկ եթե դրական զարգացումներ կան, ապա դա նախագահի իմաստուն քաղաքանության շնորհիվ է: Վարչապետին ըստ էության վերահապված է քավության նոխազի դերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել