Վլադիմիր Պուտինը և Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, 17-ը դեկտեմբերի, 2013թ․Azatutyun.am-ը գրում է.

Կիևում սկիզբ առած արյունահեղությունը հնարավոր եղավ դադարեցնել Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ», - պնդում է Լոնդոնում լույս տեսնող ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Times-ը: 

Բրիտանական թերթը կարողացել է որոշ մանրամասներ հայթայթել անցած շաբաթ Կիևում ծավալված ողբերգական իրադարձություններին զուգահեռ ընթացած ակտիվ դիվանագիտական շփումների մասին:

«Հեռախոսափողում հնչած ձայնը, որ կարողացավ համոզել Վիկտոր Յանուկվիչին զիջումների գնալ և վերջ տալ արյունահեղությանը, պատկանում էր շատ անսպասելի մի խաղաղարարի` Վլադիմիր Պուտինին», - գրում է Times-ը:

Թերթի փոխանցմամբ՝ Պուտինի առանցքային դերակատարության մասին վարկածը հաստատում է նաև բախումների պահին Կիևում գտնված Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Պուտինի դերակատարությունը որոշիչ էր այն պահին, երբ լարվածությունը հասել էր գագաթնակետին», - նշում է լեհական դիվանագիտության ղեկավարը:

«Ուշագրավ է, որ ուկրաինական հակամարտության երեք ամիսների ընթացքում Ռուսաստանը որպես խառնակիչ էր ընկալվում», - գրում է բրիտանական պարբերականը` տեղեկացնելով, որ Պուտինի ակտիվ հեռակա մասնակցությունը Կիևում ընթացող բանակցություններին սկիզբ առավ այն պահին, երբ Յանուկովիչը Ֆրանսիայի, Լեհաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ընթացքում համառորեն հրաժարվում էր նշանակել արտահերթ նախագահական ընտրությունների օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել