Նկարիչ և քանդակագործ Քևին Լյունգը բնակվում է Հոնկոնգում և Լոնդոնում: Նա աշխատում է բացառապես սև ու սպիտակ գույներով: Նրա քանդակների նոր շարքը կոչվում է «Սովորական վարքագիծ»: Այս շարքում ընդգրկված բոլոր քանդակներն ստեղծվել են հասարակ ստվարաթղթից: Այնտեղ զետեղված են զանազան էլեկտրոնային ապրանքներ, ինչպիսիք են համակարգիչը, ֆոտոխցիկը և iPhone-ը: Նա ասում է, որ «Սովորական վարքագիծ» շարքի ստեղծագործությունների միջոցով ցանկանում է ընդգծել մարդկանց կախվածությունը տեխնոլոգիական տարբեր սարքավորումներից: Քևինը նշել է, որ ինքը փորձել է ստիպել դիտողներին ժամանակավորապես կտրվել իրական աշխարհից՝ նրանց հնարավորություն տալով մի անգամ ևս մտածել, թե արդյոք իրենք առողջ վարքագիծ են դրսևորում, երբ հարցը վերաբերում է տեխնոլոգիական սարքավորումներին:

Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Մարդիկ և տեխնոլոգիաները փոխադարձաբար կախված են իրարից: Մենք ապրում ենք տեխնոլոգիաների հետ, քնում դրանց հետ, աշխատում դրանցով, կառուցում դրանց շնորհիվ և միաժամանակ ոչնչացնում դրանք»:  

Ordinary Behavior: Cardboard Electronics Containing Absurd Miniature Dioramas paper miniature electronics dioramas cardboard

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել