Tert.am-ը գրում է.

Հայկական կայքերի վրա ադրբեջանցիների կողմից փետրվարի 26-ի հարձակումը պլանային երկրորդ հարձակումն էր: Ամեն տարի ադրբեջանցիներն այդ օրը հարձակվում են և փորձում ամենամեծ գրոհն իրականացնել: Բայց այս հարձակումը յուրահատուկ էր նրանով, որ նրանց հաջողվել է չկոտրելով՝ մի քանի կայքերի շարքից հանել, ինչի հետևանքով դրանք ուղղորդվել են ուրիշ կողմ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ զգուշացնելով, որ այդ հարձակումները, հնարավոր է, շարունակվեն մինչև հունվարի 28-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական հաքերները խոշորամասշտաբ հարձակում էին իրականացրել մոտ 300 հայկական կայքերի վրա։

«Այս գիշեր էլ մի քանի կայք կոտրել են, և օգտատերը փոխանակ ընկներ այդ կայքի վրա, հայտնվում էր Բաքվի մի կայքում, որտեղ Խոջալուի մասին քարոզչություն էր»,-ասաց նա՝ նշելով, որ այդ կայքերի մեջ կային մի շարք կայքեր, որոնք ուղղորդված աշխատում էին հակահայկական քարոզի դեմ և Խոջալուի մասին նյութեր են հրապարակում: Եվ փաստացի, կես օր հայկական այդ կայքերը չկարողացան աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել