Tert.am-ը գրում է.
Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ աշխատանքները կատարվում են, պարզապես քրեական գործի քննության փուլում ամեն պահ չէ և ամեն տեղեկատվություն չէ, որ այս պահին հրապարակաման ենթակա է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչող կարծիքներին, թե ինքն արդեն բավական երկար ժամանակ է գլխավոր դատախազի պաշտոնն է զբաղեցնում, սակայն այս գործում որևէ առաջընթաց չկա:
«Իսկ արդար դատաքննության սկզբունքը նախաքննության գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի: Հետևաբար, որ բողոքում են արդար դատաքննության սկզբունքի ոչ իրագործվելիության մասին, դա ընդհանարապես առնչություն չունի մինչև այս պահը կատարված գործընթացների հետ»,- ասաց դատախազը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



