Life.panorama.am-ը գրում է.

Ամուսնուս հետ նկարահանումն ավելի հետաքրքիր և հեշտ է անցնում. Յանա Դանիելյան

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը, ում հեռուստադիտողը տեսել է ամենատարբեր ֆորմատի հաղորդումներում` «Իմիջ կոդ», «Ի՞նչ եփել այսօր», «Առավոտ լուսո», իր ուժերը փորձում է նաև որպես դերասանուհի, նկարահանվել է «Աննա» սերիալում, իսկ հիմա էլ ամուսնու` հաղորդավար Սուրեն Փահլևանյանի հետ  նկարահանվում է «ԱԻՆ 911» հեռուստաֆիլմում: Life.panorama.am-ը Յանա Դանիելյանից հետաքրքրվեց` իր մասնագիտություններից ո՞րն է ավելի հոգեհարազատը, դժվար չէ՞ արդյոք ամուսնու հետ նույն հրապարակում նկարահանվելը, և, վերջապես, ի՞նչ է փոխել փոքրիկ Ադելի ծնունդը նրանց կյանքում:

-Ձեզ համարում եք հաղորդավարուհի, թե՞ դերասանուհի. սրանցից ո՞րն է ավելի հոգեհարազատ:

-Միանշանակ`հաղորդավարուհի. երկու-երեք անգամ սերիալում նկարահանվելով դերասանուհի չեն դառնում:

-Մարտին Առաջին ալիքով կցուցադրվի 16 մասից բաղկացած «ԱԻՆ 911» հեռուստաֆիլմը, որի դերասանական կազմում եք նաև դուք և ձեր ամուսինը. ամուսնու հետ խաղալը խոչընդոտներ առաջ չի՞ բերի:

-Ոչ, ամուսնուս հետ նկարահանման գործընթացն ավելի հետաքրքիր և հեշտ է անցնում:

-Կարծեմ մի պահ աշխատում էիք ձեր ամուսնու հետ`միևնույն վայրում, «վտանգավոր» չէ՞ր. աշխատավայրում նա, տանը` կրկին նա:

-Դա մի ժամանակ էր այդպես, այս պահին միասին չենք աշխատում. ամուսինս իր գործերով է զբաղվում, ես`իմ: Իսկ այն ժամանակ, երբ միասին էինք աշխատում, ամեն ինչ պատկերացրածից շատ ավելի լավ էր: Մենք երբեք կենցաղը, ընտանեկան հարցերը աշխատավայր չենք տարել և` հակառակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել