Tert.am-ը գրում է.
Հայաստանում պետք է լինեն համակարգային փոփոխություններ, քանի որ երկրի սոցիալ տնտեսական վիճակը վատ է, և այդ փոփոխությունը պահանջում է ՀՀ քաղաքացին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ–Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, տեղեկացնելով, որ այս պահին ՍԴՀԿ–ն խորհրդակցում է մի քանի ձախ սոցիալիստական գաղափարախոսության ուղղվածության ուժերի հետ։
«Նպատակ ունենք համագործակցել և առաջիկա տաս օրերի ընթացքում կհայտարարենք մեր անելիքները։ Մենք պայքարելու են մոնոպոլիայի դեմ, օլիգարխիկ համակարգի և հասարակության հուզող խնդիրների դեմ»,–ասաց Նարեկ Գալստյանը, նշելով, որ այս պահին համագործակցող ուժերից կարող է ասել միայն Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անունը։
«Մեր պայքարի թիրախը համակարգի փոփոխությունն է»,– ասաց Նարեկ Գալստյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



