Մոտս այնպիսի տպավորություն է, որ 5-րդ բրիգադի հրամկազմը հավաքագրվել է Կենդանաբանական այգու կապիկների սեկցիայից: 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը, ով հայտնի է նաև որպես Պալկովնիկ, հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը, ով 1978 թվականին է ծնվել, ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին՝ զենք առգրավելով ու այն առաջին գիծ հասցնելով...
Ես, իհարկե, գիտեի, որ «ճաք տվածներ» շատ կային, բայց ինչպես պարզվեց, ամենախոր ճաք տվածները հենց «կռված տղերքի» շարքերում են, այլապես ո՞նց կարելի է այդ աստիճան նսեմացնել իրական կռվածներին ու իրական զենք մատակարարածներին՝ այս կարգի ստոր ստերով ու կեղծիքներով: Անաստվածները բոլոր սրբություններն են կորցրել ու քիչ ա մնում՝ գեներալ Մանվելն ու իր մերձավոր թալանչիները բաց տենդեր հայտարարեն՝ կռված տղու կարգավիճակի համար ու սենց որ գնա, կպարզվի, որ 5-րդ բրիգադում ավելի շատ մարդ ա կռվել, քան 1-ին ուկրաինական ֆրոնտում:



