Կրակայրիչները քանդելուց հետո դուք պետք է ստանաք այս մասերը:
Ուշադրություն: Խնդրում ենք պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Օգտագործեք միայն հին կրակայրիչներ, որոնց գազն արդեն ամբողջովին վերջացել է: Նոր կրակայրիչը քանդելիս կարող է պայթել:
Ուշադրություն: Խնդրում ենք պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Օգտագործեք միայն հին կրակայրիչներ, որոնց գազն արդեն ամբողջովին վերջացել է: Նոր կրակայրիչը քանդելիս կարող է պայթել:
2. Այն մասերը, որոնք պետք են գալու մոտոցիկլետ պատրաստելու համար
Հիշեք, որ պետք է քանդել երկու կրակայրիչ: Ուստի այս մասերից յուրաքանչյուրից երկու հատ կլինի:
3. Անվադողերը
| 8, 7, 5 և 2 համարի մասերը միացրեք իրար այնպես, որպեսզի այսպիսի պատկեր ստացվի: 7-րդ մասն ամրացնելու համար խորհուրդ է տրվում ունելի օգտագործել: Այս առարկայից երկու հատ է պետք պատրաստել: Պայմանականորեն դրանք անվանենք առարկա N 1 և առարկա N 2: |
5. Արտանետիչ խողովակ
| 4-րդ և 6-րդ մասերը միացրեք իրար, ապա այդ «միացությունը» կցեք առաջին անվադողին: Աջ կողմի արտանետիչ խողովակը պատրաստված է 4-րդ մասից, իսկ ձախ կողմինը՝ 4-րդ և 6-րդ մասերից: |
6. Ղեկերը
| 9-րդ մասը դրեք 2-րդ անվադողի վրա (նկար 1): Ավելորդ մասն այնպես կտրեք, որ մնա 0.3 սմ (նկար 2): Օգտագործեք կրակայրիչ՝ 9-րդ մասի ծայրը հալեցնելու և տափակեցնելու համար (նկար 3): | |
7. Մոտոցիկլետի առջևի հատվածը
| |
Ունենք 1-ին համարի 2 մաս: Այդ մասերից մեկն ամրացրեք 2-րդ անվադողի վրա, իսկ մյուսը՝ դրա ներքևի մասում: |
8. Վերջին քայլը
| |
Առարկա N 2-ն ամրացրեք Առարկա N 1-ի նստատեղին: Որոշ կրակայրիչների դեպքում այս քայլը դժվարությամբ է ստացվում, ուստի կարելի է պարզապես սոսնձել դրանք իրար: |
9. Վերջնարդյունքը

Մոտոցիկլետի պատրաստման գործընթացի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտեք այս ուսուցողական տեսանյութը: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել







