Lurer.com-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը շրջափակել է ավելի քան 200 հազար, մինչդեռ ընդդիմադիր խմբավորումները` ավելի քան 45 հազար քաղաքացու: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նա զգուշացրել է, որ քաղաքացիները կարող են սովամահ լինել շրջափակումը շարունակվելու դեպքում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փետրվարի 25-ին տեղի ունեցած ոչ պաշտոնական նիստի ժամանակ, որտեղ քննարկվել են Սիրիայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հարցեր, ավելացրել է, որ ՄԱԿ-ը ջանքեր է ներդնում մարդասիրական և բժշկական օգնություն հասցնելու կարիքավոր քաղաքացիներին: «Օգնությունները հասել են միլիոնավոր սիրիացիների, սակայն դա բավական չէ. մեզ հարկավոր է հնարավորություն ընձեռել անվտանգ կերպով մարդասիրական օգնություն հասցնել հիմական ճանապարհներով»,- նշել է Պան Կի Մունը:

Գլխավոր քարտուղարը Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը կոչ է արել կատարել իրենց պարտականությունները մարդու իրավունքների վերաբերյալ: Վերջում նա ավելացրել է, որ անհրաժեշտ է Սիրիայում հասնել իշխանության քաղաքական փոխանցման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել