Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գալիս Մուհամեդի մոտ:
Մոտենում է մարտի մեկը, և այդ օրվա շուրջ կրքերը թեժանում են. մարդ կա մեկ րոպե լռության ժամանակ լքում է ԱԺ դահլիճը, մարդիկ կան հանրահավաքի են պատրաստում, մի երկու հոգի նստացույց են անելու ու սենց շարունակ. ամեն մեկը իրեն դրել է շատ սրտացավ մարդու տեղ, բայց միևնույն ժամանակ սեփական անձի արժեքն են բարձրացնում, մեկը մեկի դեմ կոչ է անում, դե եկեք հասարակ քաղաքացիներ հասկացեք՝ ինչը ինչոց է:
«Նաիրտի հարցը» դարձել է վերջին օրերին ամենաքննարկվող հարցը. գնահատականներ տալուց զերծ կմնամ, բայց որ այնտեղ աշխատող մարդիկ իրենց օրվա հացի համար են պայքարում, դա փաստ է: 15 ամիս աշխատավարձ չստանալը անընդունելի է: Պետք է գտնել ամենաիրատեսական տարբերակը ու օգնել մարդկանց:
Ուկրաինայում զարգացման այսպիսի ընթացքը պարզ էր բախումների օրերին, Կիևում բախումներ էին, իսկ Ղրիմում հանգիստ առօրյա կյանք էր տիրում, դա վկայում էր նրա մասին, որ ղրիմցիներին եվրաինտեգրումը չի հետաքրքրում, ուղղակի այս փաստը կամ չէր դրվել շախմատի տախտակի վրա ու հաշվի չէր առնվել, կամ էլ ուղղակի մտածել էին, որ դա էլ կկարողանան շտկել: Ահա դե շտկեք:
Հենրիխ Մխիթարյանի ազգանունը սկզբից գերմանացիները չկարողացան արտաբերել, որը մեծ քննարկումներ առաջացրեց, Հենոն էլ չշտապեց գերմաներեն սովորել, սակայն Բորուսիայի ֆուտբոլիստները մեկ մարդու պես հայերեն սովորեցին: Ապրի Հենրիխը, նա ոչ միայն լավ ֆուտբոլիստ է, այլ նաև ՀԱՅ է, ու լավ ուսուցիչ, ոնց տեսնում ենք:



