Armtimes.com-ը գրում է.

Ամերիկյան Cinicinnati Children’s Hospital Medical Centre-ում կատարված հետազոտություններ պարզել են, որ դրամարկղերում եւ բանկոմատներում տրվող կտրոնները վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության վրա:

Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ նման կտրոնների թղթի բաղադրության մեջ մեծ է բիսֆենոլ A պլաստիֆիկատորի պարունակությունը: Այս քիմիական նյութը ներառում է թունավոր տարրեր:

Կատարված փորձերի ընթացքում պարզվել է, որ բիսֆենոլ A-ն  թափանցում է մարդու օրգանիզմ սովորական շփման միջոցով: Ընդ որում, այն մարդկանց մոտ, ովքեր առօրյայում քիչ են առնչվում նման կտրոնների հետ, թույնի պարունակությունը օրգանիզմում շատ չնչին կարող է լինել, իսկ նրանք, ովքեր անընդհատ գործ ունեն թղթի այդ կտորների հետ` հնարավոր է հետագայում ունենան բարդություններ:

Գիտնականները ապացուցել են, որ բիսֆենոլ A-ի բարձր պարունակություն օրգանիզմում կարող է հանգեցնել անպտղության, բացասական ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա եւ այլն:

Չնայած այս ամենին, անհրաժեշտ են դեռ երկար ուսումնասիրություններ, որպեսզի պարզ դառնա, թե որքանով է կտրոններում պարունակվող բիսֆենոլ A-ի քանակությունը իրապես սպառնում մարդկանց առողջությանը:

Նշենք, որ մամուլում պարբերաբար հայտնվում հաղորդագրություններ`բիսֆենոլ A պարունակող մանկական խաղալիքների եւ պարագաների վաճառքի արգելքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել