ijevan_01Galatv.am-ը գրում է.

Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը հանդիպել է արվեստների ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ: Նա խոսել է ոստիկանական համակարգում կատարվող աշխատանքներից, կարեւորել թափանցիկ աշխատանքը հասարակության հետ ու հայտարարել, որ ոստիկանությունը փորձում է գնալ ժողովրդի վստահությունը շահելու դժվարին ճանապարհով: Ըստ Վարդան Նադարյանի՝ ինքնամաքրումն ու բարեփոխումները ոստիկանական համակարգից են սկսվել, եւ պետք է, որ այն շատ շուտով իր արդյունքները տա: Իսկ վստահություն ձեռք բերելու հարցում այսօր ոստիկանները հասարակության աջակցության կարիքն են զգում: Դահլիճում ներկաներից Արտուշ Մկրտչյանն արձագանքել է մարզի ոստիկանապետի ելույթին ու անցկացրել Հայաստանի եւ հարեւան Վրաստանի ոստիկանների գործունեության համեմատականներ:

«Մեր բարեկամներից մեկը Թիֆլիսից եկավ եւ քաղաքի վարորդներից մեկին հարցրեց՝ ձեր մոտ ինչպե՞ս է, մեքենաները փոխեցին՝ փոխեցին, համազգեստը փոխեցին՝ փոխեցին, կաշառք վերցնում են, այո, վերցնում են: Էդ ինչպես է, որ Վրաստանում համակարգը մի օրվա փոխվում է, մեր մոտ տարիներ շարունակ դեռ ինքնամաքրում է կատարվում»,- ՇՄ ոստիկանապետին հարցրել է Արտուշ Մկրտչյանը: 

Նյութը և տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել