«Հայաստանյան շուկայում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ 2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու։ Այս տարվա երկու ամիսներին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը, ներկրվել է 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեև 2013-ի համեմատ քիչ է, սակայն միևնույն է՝ մտահոգիչ թիվ է։ Թվային այս տվյալները մտահոգում են հատկապես ՀՀ-ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջևում Սուրբ Զատկի տոնն է, և իրենց կողմից արտադրված ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում։

Բացի այս, ինչպես պնդում են մասնագետները, այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլև խախտվում են և արտադրողի, և սպառողի իրավունքները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստեղծված մրցակցային անհավասար պայմանների պատճառով մի շարք գործարարներ պատրաստվում են դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել