Lurer.com-ը գրում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այն կարծիքին է, որ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը երկրի նոր ղեկավարության գլխավոր գերակայությունը չէ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն: Այս փուլում ես չեմ կարծում, թե դա Ուկրաինայի նոր ղեկավարության հիմնական գերակայությունն Է: Մենք բոլորս հիշում ենք, որ Բուխարեստի գագաթնաժողովում որոշում ընդունվեց այն մասին, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե երկիրը դա ցանկանա եւ բավարարի պահանջվող չափանիշներին: Նրանք իրենք պետք է որոշեն: Բայց ես կարծում եմ, որ Ուկրաինան այս պահին ավելի հրատապ գերակայություններ ունի»,-փետրվարի 26-ին լրագրողներին հայտնել Է Ռասմուսենը, պատասխանելով հարցին՝ թե կարող է արդյոք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը վերստին օրակարգում հայտնվի երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել