Panorama.am-ը գրում է.
Բրիտանիայի խորհրդարանը կարծում է, որ թագավորական պալատը վատ է տնօրինում սեփական ֆինանսները. նույնիսկ գումար չկա Բուքինհեմյան պալատի տանիքը վերանորոգելու համար:
Միջոցների վատնումը բերել է նրան, որ թագավորական պահուստային ֆոնդը նվազել է՝ հասնելով 1 միլիոն ֆունտի: Այս մասին, ըստ «Գազետա.ռու»-ի, ասված է պետական միջոցների ծախսերի վերահսկողության կոմիտեի զեկույցում:
Վերջին ֆինանսական տարում թագավորական պալատը իր կարիքների համար ստացել է 31 միլիոն ֆունտ: Միաժամանակ, պալատը լրացուցիչ ծախսել է 2,3 միլիոն սեփական պահուստից: Այսօր պահուստային ֆոնդը հասել է պատմության ընթացքում երբեք չարձանագրված նվազագույնի՝ 1 միլիոն ֆունտ: 2001-ին պահուստային ֆոնդը կազմում էր 35 միլիոն ֆունտ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/01/28/queen-million/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



