Lurer.com-ը գրում է.
Իտալացի տղամարդիկ համարվում են լավագույն սիրեկանները, իսկ անգլիացիները ցուցակի վերջում են: Այս եզրակացությանն են եկել հետազոտողներն, ովքեր հարցում են իրականացրել մի շարք եվրոպական երկրներում: Այս մասին հայտնում է Medikforum.ru-ն:
Ընդ որում, հարցմանը մասնակցել են ոչ միայն կանայք, ովքեր բավականին ճիշտ կարող են ներկայացնել իրենց զուգընկերոջ կարողությունները, այլ նաև տղամարդիկ: Մասնակիցները ներկայացրել են սեռական կյանքում իրենց «ձեռքբերումների» և «անկումների» մասին: Պարզվել է, որ իտալացի տղամարդկանց և կանանց 64%-ը գոհ է իր անկողնային կյանքից:
Հարցմանը մասնակցել է մոտ 6000 տղամարդ և կին՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Շոտլանդիայից, Իռլանդիայից և Ուելսից: Մասնակիցները գրեթե 45%-ը խոստովանել է, որ իրենց սեռական ակտի միջին տևողությունը մոտ երկու րոպե է, իսկ իտալացիների ավելի քան 35 %-ի համար՝ մոտ 10 րոպե:
Պարզվել է նաև, որ իտալացիները սիրում են սեքսին տալ գեղարվեստական բնույթ:
25-35 տարեկան իտալացի տղամարդիկ սիրում են սեքսով զբաղվել ընթրիքից անմիջապես հետո. նախընտրելի է հենց սեղանի վրա: Սակայն յուրաքանչյուր 3-րդը խոստովանել է, որ կարող է դրանով զբաղվել օրվա ցանկացած ժամի:
Ինչ վերաբերում է աշխատող իտալացիներին, ապա նրանք խոստովանել են, որ հաճախ սեքսով զբաղվում են աշխատավայրում: Նախընտրում են այդ անել վերելակում և զուգարանում:
Սրանք են այն գլխավոր հատկանիշները, որոնք իտալացի տղամարդկանց «շնորհում են» ամենահաջողված սիրեկանների տիտղոսը:



